«Նեզավիսիմայա գազետան» գտնում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներն ակտիվորեն նախապատրաստվում են պատերազմի23 փետրվարի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2010թ. համեմատ ԱՊՀ երկրների և Վրաստանի սպառազինության ծախսերը կգերազանցեն ակնկալվող ՀՆԱ-ն գրեթե վեց անգամ: Այն դեպքում երբ համաշխարհային տնտեսության առաջատարներն ակտիվորեն կրճատում են սպառազինության ծախսերը, ԱՄՆ-ն 2012-2016թթ. մտադիր է նվազեցնել Պենտագոնի ծախսերը, նախկին ԽՍՀՄ-ի երկրների (բացառությամբ ՌԴ-ի) ռազմական ծախսերը ավելացել են 23 տոկոսով և կազմում են 60,6 մլրդ դոլար: Ռուսաստանը մտադիր է ազգային պաշտպանության համար ծախսել 51 մլրդ դոլար, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: ԱՊՀ տարածքում ռեկորդակիրն Ադրբեջանն է՝ այս տարի Բաքուն մտադիր է սպառազինության և բանակի համար հատկացնել ՀՆԱ-ի 6,2 տոկոսը կամ մոտ 3,1 մլրդ դոլար: Եվս 1,36 մլրդ նախատեսվում է ծախսել ռազմական արդյունաբերության վրա: Պակաս առատաձեռն չէ այդ հարցում հարևան Հայաստանը՝ հաջորդ տարի Երևանը ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի 4,1 տոկոսը՝ 387 մլն դոլար: Եվս առնվազն 150 մլն դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղը, ասվում թերթում: Ինչպես նշում է թերթը, նախկին ԽՍՀՄ երկրների ծախսերի աճը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հարևաններն ակտիվորեն արդիականացնում են Զինված ուժերը և չեն բացառում, որ ապագայում կարող են նոր զինված հակամարտություններ լինել ինչպես այդ պետությունների միջև, այնպես էլ ներսում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |