Պատերազմը Ղարաբաղում կարող է աղետ դառնալ խնդրի լուծման մեջ շահագրգռված բոլոր երկրների համար23 փետրվարի 2011 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ձգձգված հակամարտութունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսի այցը ղարաբաղյան հակամարտության գոտի զուտ ճանաչողական կարելի է համարել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Չեկուոլիսը նոր մարդ է, որը ծանոթ չէ հակամարտությանը, սակայն, դրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Դրական է այն, որ Եվրոպան կարող է քաղաքականությունը տարածաշրջանում մաքուր էջից սկսել: Սակայն, մյուս կողմից դա վատ է, քանի որ իրավիճակին ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր, իսկ ժամանակը շատ սուղ է: Նա ուղղակի չի հասնցի գլուխ հանել նման բարդ հարցից, ինչպիսին ղարաբաղյան հարցն է»,-ասել է Բաբայանը: Ղարաբաղից քաղաքագետը գտնում է նաև, որ Եվրոպան Ադրբեջանի վրա ազդելու լծակներ չունի: «Ինչպես տեսնում ենք, Ալիևի ռազմատենչ հռետորությունը դուրս է եկել նոր ապակառուցողական մակարդակի և կասեցնել այն կարող են կամ հակամարտության հայկական կողմերն ի դեմս Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, կամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե Բաքուն իրոք գնա պատերազմի, հետևանքները զգալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: «Երկրները, որոնք շահագրգռված են ղարաբաղյան խնդրի լուծման մեջ, կամա թե ակամա կներքաշվեն ռազմական գործողությունների մեջ, ինչը կարող է աղետալի լինել բոլորի համար»,-ասել է Բաբայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |