Թաթուլ Մանասերյանն առաջարկում է Հայաստանում գնաճի հաշվարկման իր մեթոդը

PanARMENIAN.Net - Գնաճը հաշվարկելիս Հայաստանում հաշվի չեն առնվում մի շարք գործոններ, իսկ 470 սպառողական ապրանքների գների հաշվարկման ինդեքսը լիովին չի արտացոլում այն միտումները, որ առկա են երկրի տնտեսության մեջ: Փետրվարի 23-ին նման կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր գլխավորած «Այլընտրանք« կենտրոնի հետազոտությունը «Գնաճի իրական պատճառներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:

Ըստ նրա, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի հաշվարկման ժամանակ հաշվի է առնում միայն առանձին քաղաքները մարզերում, իսկ գյուղերը, որտեղ կյանքի մակարդակը շատ ավելի ցածր է, անուշադրության են մատնված: Բացի այդ, երկրի սպառողական շուկան պետք է բաժանվի խմբերի, ինչը հնարավորություն կտա հաշվի առնել սպառման տարբեր մակարդակը: Ավելին, ըստ Թաթուլ Մանասերյանի, Ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվի չեն առնվում սպառման ծավալների տատանումները տարվա տարբեր ամիսներին: «Գաղտնիք չէ, որ դեկտեմբերին սպառման մակարդակը ավելի բարձր է, քան օգոստոսին»,-ասել է նա:

Թաթուլ Մանասերյանը գտնում է նաև, որ եկրի կառավարությունը պետք է հաշվի առնի ապրանքների գները նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման ժամանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---