Մարտին Բրյուսելում վերջապես տեղի կունենա Եվրանեսթի առաջին նիստըPanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2011-ի մարտին Բրյուսելում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եթե անակնկալներ չլինեն, ապա նիստը տեղի կունենա մարտին: Եվրանեսթի առաջին նիստի բացման արարողությանը կմասնակցեն ԵԽ նախագահը և «Արևելյան գործընկերության» 5 երկրների խորհրդարանների խոսնակներ»,- ասել է Հովհաննիսյանը: Ինչպես հայտնել է պատվիրակության ղեկավարը, ամեն տարի Եվրանեսթն անցկացնում է մեկ լիագումար նիստ, որը կայանալու է կամ Բրյուսելում կամ «Արևելյան գործընկերության» 5 անդամ երկրների մայրաքաղաքներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |