Տնտեսագետ. Հայաստանում բարձր գնաճը շուկայի մենաշնորհացման գինն է23 փետրվարի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Մենաշնորհացումը մեծ չարիք է, իսկ գնաճը դրա գինն է»,- փետրվարի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը` ներկայացնելով «Գնաճի իրական պատճառները և դրա հաղթահարման ուղիները» թեմայով հետազոտության վերլուծությունը: Տնտեսագետն ասել է, որ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն Հայաստանում 12 սպառողական շուկայից 7-ը կենտրոնացված են, իսկ դա անմիջականորեն ազդում է գնաճի վրա: 2010-ի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է գնաճ 9.4 տոկոսի մակարդակով: Մանասերյանը նաև անվանել է ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում գնաճի վրա: Մասնավորապես, նրա խոսքերով, արտաքին գործոնների շարքում են` սպառողական շուկայում համաշխարհային գների բարձրացում, անբարենպաստ բնակլիմայական պայմաններ, եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկում, զարգացած երկրներում սուբսիդավորման քաղաքականությունը, որն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում զարգացող երկրների համար: Ներքին գործոնների թվում են` անարդյունավետ հարկային և մաքսային օրենսդրություն, ոչ մեծ ֆինանսական ռեսուրսներ, մասնավոր հատվածի վարկավորման խնդիրներ, կոռուպցիա և այլն: Տնտեսագետի խոսքերով, գնաճի դեմ պետք է պայքարել համալիր, այլ ոչ թե հույսը դնել միայն ԿԲ վրա:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |