Երևանում կայացավ Baku.am՝ Բաքվի հայ համայնքի մասին պատմող կայքի շնորհանդեսը23 փետրվարի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Baku.am կայքը, որը նվիրված է Բաքվի հայ համայնքի պատմությանը: Ինչպես հայտարարել է մամլո ասուլիսում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի եռալեզու կայքէջը: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը: Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ: «Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ Ադրբեջանի երիտասարդությանը, որտեղ հակահայկական քարոզչամեքենան կառավարական մակարդակում արգելում է Ադրբեջանի պատմության մեջ հայերի դերի մասին ինչ-որ հիշատակություն, այլընտրանքային տեղեկատվություն ստանալ Բաքվի պատմության մասին: Կայքն ուղղված չէ ազգամիջյան ատելության հրահրմանը, այլ գրված է ակադեմիական լեզվով»,- ասել է Դեմոյանը և հավելել, որ իրենք խուսափել են հայկական տեղեկություններ օգտագործելուց, տեղեկատվությունը հիմնված է արտասահմանյան աղբյուրների վրա: Հայերն էական դեր են խաղացել ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում` հիմնելով առաջին թատրոնը, գրադարանները, այլ նաև նավթային արդյունաբերության, ֆինանսական և բանկային ոլորտների զարգացման մեջ: Baku.am կայքում ներկայացված են փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք վերաբերվում են մինչև 1920թ. ընկած ժամանակահատվածին: Կայքը համալրվելու է նոր տեղեկատվությամբ, մասնավորապես, խորհրդային շրջանում հայ համայնքի պատմության մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |