«Ֆորչյուն Օյլ» ընկերությունը 500 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի հանքահումքային ոլորտում

«Ֆորչյուն Օյլ» ընկերությունը 500 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի հանքահումքային ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն:

Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ կարևորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք ներդրումները, որոնք կիրականացվեն երկու փուլով, և որոնց ընդհանուր արժեքը համարժեք կլինի շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում մեր երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում՝ բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում երկարաժամկետ հեռանկարում ընկերության ներդրումների շարունակականության հարցերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---