Արա Գրիգորյանն ընտրվել է «Հայկական կոնյակագործների միության» նախագահ23 փետրվարի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց Միության կանոնադրությունը, և Միության նախագահ ընտրվեց «Երևանի կոնյակի գործարանե ՓԲԸ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնական ձևավորումը, շեշտեց, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակի հեղինակության մասին, իսկ պետությանն աջակցելու է խորհրդատվությամբ և ոլորտում առաջացած խնդիրների համակարգմամբ: Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու է յուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից: «Հայկական կոնյակագործների միությանե ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է: Միության հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց 12 ընկերությունների կողմից: «Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը և հայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |