Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը23 փետրվարի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների այցը տարածաշրջան պայմանավորված է Հարավային Կովկասում վերջին զարգացումներով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ բանակցությունները Հայաստանում կընթանան երեք թեմաների շուրջ; «Դա կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը մարտի 5-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման լույսի ներքո: Ամերիկացի դիվանագետները, հավանաբար, կներկայացնեն ԱՄՆ-ի դիրքորոշումը հանդիպման վերաբերյալ: Երկրորդ հարցը հայ-թուրքական հարաբերությունները կլինեն: Չի բացառվում, որ Վաշինգտոնը ցանկանում է վերակենդանացնել գործընթացը, չնայած նրան, որ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է 2 տարի առաջ ստորագրված վավերացումը խորհրդարաններում: Եվ երրորդը՝ հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերը կլինեն»,-ասել է Մարկարովը: Փետրվարի 24-ին Երևան են ժամանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգն ու Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Դիվանագետները մտադիր են այցելել Հարավային Կովկասի երկրներ, Ալբանիա և Բոսնիա ու Հերցոգովինա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |