Ռուսաստանցի բռնցքամարտիկ Կարեն Տոնոյանը փետրվարի 26-ին կմենամարտի Նարվայում

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Էստոնիայի Նարվա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի երկու երիտասարդ ներկայացուցիչներ: Ռինգ դուրս կգան առաջին կիսամիջին քաշային կարգի բռնցքամարտիկ 24-ամյա Կարեն Տոնոյանը և կիսածանր քաշային կարգի մարզիկ, 26-ամյա Ռոման Սեմակովը, հայտնում է allboxing.ru-ն:

Տոնոյանը պրոֆեսիոնալ ռինգում 22 մենամարտ է անցկացրել, որից 16-ում հաղթել է, 9-ն ավարտել է նոկաուտով, իսկ երեքում պարտվել է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---