ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով![]() 23 փետրվարի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունից PanARMENIAN.Net ուղարկված նամակում, ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով: «Այսօր արտագաղթի խնդրի հանդեպ ազգային անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասվում է նամակում: Նամակում հիշատակվում է նաև, որ գիտական հետազոտությունների տվյալներով, 21-րդ դարում Հայաստանի բնակչությունը պետք է հասներ 12 միլիոնի, մինչդեռ «այսօր Հայաստանում բնակվում է 2 միլիոնից ոչ ավել մարդ»: Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |