ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին![]() 23 փետրվարի 2011 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտեց, որ չնայած ՀԲ-ի հետ սերտ համագործակցությանը և այն հանգամանքին, որ մինչ օրս համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, այս տարի պետք է նոր թափ հաղորդվի այդ համագործակցությանը, քանի որ գյուղատնտեսությունը հռչակվել է որպես գերակա ոլորտ: «Մենք առանձնապես կարևորում ենք ՀԲ-ի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը», քանի որ ունենալով լեռնային երկիր` հիմնականում պետք է զարկ տանք անասնապահությանը: Այս ծրագիրը կնպատի անասնապահության և համայնքերի զարգացմանը: Այս պահին ծրագրում ընդգրկված է 55 համայնք, նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 100-ի», - նշեց Սերգո Կարապետյանը: Զրույցի ընթացքում նա կարևորեց նաև ներմուծվող գյուղատնտեսական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու անհրաժեշտությունը, ներկայացրեց սերմաբուծության զարգացման ծրագրերը` կարևորելով պարենային ապահովվածության հարցը: Անասնապահության զարգացման հեռանկարի առումով նախարարը նկատեց, որ իրականացվելու է անասնագլխաքանակի հաշվառման, գրանցման և անձնագրավորման ծրագիր: Այն պիլոտային է և կիրականացվի Շիրակի մարզում: Խոսքը 55-57 հազար գլխի մասին է: Ասադ Ալամն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել վերջիններիս իրականացման ընթացքին: «Մեր համագործակցությունը լավ հիմքեր ունի, ուստի ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացման նոր ծրագրերին», - վստահեցրեց Ասադ Ալամը: «Ծրագրերի իրականացումը լինելու է իմ անմիջական հսկողության ներքո, որպեսզի դրանք ամբողջությամբ, այդ թվում մեզ համար խիստ կարևոր Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը», իրականացվեն ժամանակին, գումարները ծախսվեն նպատակային»,- հանդիպման ավարտին հավաստիացրեց գյուղատնտեսության նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |