ՀՀ կառավարությունը պարզեցրել է գյուղատնտեսական մեքենաների տեխզննման կարգը

ՀՀ կառավարությունը պարզեցրել է գյուղատնտեսական մեքենաների տեխզննման կարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ի նիստի ընթացքում պարզեցրել է գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական զննման կարգը: Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ գործընթացը ձևական բնույթ է կրում` լրացուցիչ դժվարություններ ստեղծելով գյուղացիների համար, որի արդյունքում պետբյուջե է մտնում ընդամենը 17 մլն դրամ: Դրա հետ կապված` նա հանձնարարել է տրանսպորտի և կապի նախարարին լրջորեն զբաղվել ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման գործընթացով Հայաստանի ողջ տարածքում: «Պետք է հեշտացնել այդ կարգը` հաշվի առնելով միջազգային փորձը»,- ասել է նա: Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ բնակչությունից մշտապես բողոքներ են ստացվում, կապված նրա հետ, որ տեխզննման կայաններում մեքենաներն իրական զննման չեն ենթարկվում, սակայն այդ ծառայության համար վճարը գանձվում է:

Այդ հարցի լուծմանը կառավարությունը կվերադառնա հաջորդ նիստին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---