Ֆրենկ Փալոունին է հանձնվել ՀՀ նախագահի շնորհած Պատվո շքանշանը24 փետրվարի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ընդունելությունների սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունի գործունեության 15-ամյա տարելիցին, ինչի առիթով նրան հանձնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը: Դեսպան Մարգարյանն իր ողջույնի ելույթում, մասնավորապես, նշեց, որ ՀՀ Նախագահի կողմից շնորհված բարձր պարգեւը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի 15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու: Այս բարձր շքանշանը արտահայտում է նաեւ ամերիկահայության վերաբերմունքը` հանդեպ կոնգրեսականի եւ նրա 15-ամյա վաստակի: Այնուհետեւ կոնգրեսական Փալոունին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ԱՄՆ-ում ԼՂ ներկայացուցիչը, ԱՄՆ Հայ Դատի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, վերջում հանդես եկավ կոնգրեսական Փալոունը եւ երախտագիտության խոսքն ուղղեց ՀՀ նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար: Կոնգրեսականը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին դրվատանքի խոսքերի եւ տարիների սերտ համագործակցության համար: Նա հայտարարեց, որ առաջիկայում նույնպես ինքը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությանը, ԼեռնայինՂարաբաղին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |