Հայաստանի և Լեհաստանի զինվորականները քննարկել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառի բարեփոխումները

Հայաստանի և Լեհաստանի զինվորականները քննարկել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները: Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, կադրերի և ռազմական կրթության և գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառում բարեփոխումների և պաշտպանության ռազմավարական վերանայման ուղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Փետրվարի 24-ին պատվիրակություններին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Գոհունակություն հայտնելով պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ, Դ.Տոնոյանը նախանշել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել զարգացման և նոր նախագծերի իրականացման հեռանկարները:

Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2011թ. երկկողմ համագործակցության պլանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---