Հայաստանում կստեղծվի հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

Հայաստանում կստեղծվի հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 100000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչև 73245400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից։ Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---