Գերմանիայում հնչել է հայ հոգևոր երաժշտությունը24 փետրվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-21-ը Սբ. Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան)` Սբ. Գեղարդավանքի վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի գլխավորությամբ, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն և Հանաու քաղաքներում: Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա` Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին համերգը կայացավ Հայդենհայմ քաղաքի Ս. Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Համերգը կազմակերպել էր “Neuer Kammerchor” երիտասարդական երգչախումբը` Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Neuer Kammerchor-ի անդամները կատարեցին Ռ. Ամիրխանյանի «Երազի իմ երկիր» ստեղծագործությունը, որը սովորել էին դեռ անցյալ տարի Հայաստան կատարած համերգային ուղևորության առիթով: Հատկապես նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրված էր առավելագույն տևողությամբ ելույթի հնարավորություն: Ուշագրավ էր միացյալ երգչախմբի` Յ. Ս. Բախի “Singet dem Herrn” ստեղծագործության մի հատվածի կատարումը` նշանավոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարությամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանյան խմբի կատարումները: Գյոպինգեն և Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմորեն հյուրընկալեցին տեղի հայ համայնքները` Փետրվարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրվարի 20-ին Հանաուում մատուցվեց Սբ. Պատարագ` Գեղարդավանքի երգչախմբի մասնակցությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |