Մարտի 17-18-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի փառատոն24 փետրվարի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - E-Productions ընկերությունը BAL Adventures-ի հետ համատեղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և Հայաստանի ԱԳՆ աջակությամբ իրականացնում է «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր» նախագիծը` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 41-ամյակին: Մարտի 17-ին Ազատության հրապարակում սկսվելու է մանկական տոն` աերոպատկերներ, տիկնիկներ և ծաղրածուներ, օդապարիկներ, քաղցր բամբակ և ակվագրիմ, Փարիզի տեսարանների ֆոնի վրա լուսանկարում և այլն: Իսկ Ֆիլհարմոնիայի նախասրահում նվագելու է Մանկական սիմֆոնիկ նվագախումբ: Ժամը 19:00-ին Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու Ֆրանսիական երգի մանկական փառատոնի եզրափակիչ գալա համերգ: Ելույթ են ունենալու վոկալ և պարային համույթներ և տարբեր տարիքների մենակատարներ, այդ թվում` «Մանկական եվրատեսիլ 2010-ի» հաղթող Վովա Արզումանյանը, «Նոր ալիք» մանկական մրցույցի հաղթող «Ռազմիկ և ընկերներ» ռոք խումբը, Սոֆի Դևոյանի պարի թատրոնը, «Սպեղանի» աղջիկների երգչախումբը և այլն: Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է «Երեխաները` երեխաներին» բարեգործական ակցիան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո: Համերգը կազմակերպվելու է Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Մարտի 18-ին ՄՀՀ-ում տեղի է ունենալու անվանի ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանի համերգը: Համերգի ավարտից հետո ժամը 23:00-ին ՄՀՀ նախասրահում կազմակերպվելու է «Վիվա Հայաստան, վիվա Ֆրանսիա» մեգա դիսկոտեկը ֆրանսիական ոճով, որը վարելու է անվանի դիջեյ Իվ Լարոկը (Շվեյցարիա): Մանկական փառատոնի տոմսերի արժեքը` 3000-5000 դրամ, Լարա Ֆաբիանի համերգի տոմսերի արժեքը` 5000-100000 դրամ, մեգա դիսկոտեկի` 4000 դրամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |