ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ին24 փետրվարի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ կազմում այդ կառույցի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ վերականգնված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել 37-ամյա իսպանացի պատգամավոր Խորդի Քսուկլա ի Կոստան: «Հարավային Օսեթիան, Աբխազիան և ԼՂ-ն հանդիսանում են ավանդական 3 սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում»,- նշել է Քսուկլա ի Կոստան PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում: Նա վերջին 11 տարիներին եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, 7 տարին՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Վերջին 3.5 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ի անդամ է: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է ընտրական դիտորդական առաքելություններին, օրինակ` Պաղեստինում, (հունվար 2006), ինչպես նաև օգոստոսյան պատերազմից հետո ԵՄ պատվիրակության հետ մեկնել է Վրաստան: Քսուկլա ի Կոստայի` Հարավային Կովկասի մասին կուտակած փորձը սահմանափակ է և, ըստ քննադատների, այս փաստը նորանշանակ նախագահի առաքելության իրագործումն ավելի կդժվարացնի: PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում պատգամավորը չի մանրամասնել թե ինչ մոտեցումներ և փորձառություն է դրսևորելու ԵԽԽՎ ենթահանձնաժողովում իր նոր առաքելությունը ստանձնելով: Նա միայն նշել է, որ 10 տարվա աշխատանքային փորձ ունի: Քսուկլա ի Կոստան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը: Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը նամակ էր հղել Բյուրոյի անդամներին` նշելով, որ «հայկական պատվիրակության համար կան հիմքեր կասկածի տակ դնելու Բյուրոյի անկեղծությունը, անաչառությունը և ազնվությունը` հաշտություն փնտրելու մտադրություններում, ինչպես նաև այս չափազանց զգայուն խնդրում պատասխանատվության իրացման մեջ»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |