ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը բոլորովին անտեղյակ է ղարաբաղյան հակամարտության էությանը24 փետրվարի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության հարցում ես որպես միջնորդ պատրաստվում եմ ցուցաբերել անաչառ և մասնագիտական մոտեցում, քանի որ չեմ ներկայացնում շահագրգիռ կողմերից և ոչ մեկին»: Նման հայտարարություն է արել ԵԽԽՎ կազմում այդ կառույցի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ վերականգնված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ՝ 37-ամյա պատգամավոր Խորդի Քսուկլա ի Կոստան PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում: Ըստ նրա, ԵԽԽՎ-ում հավանաբար կան խորհրդարանի շատ այլ անդամներ, որոնք տարածաշրջանին ավելի լավ են ծանոթ, սակայն նրանց մեղադրում են Ադրբեջանի կամ Հայաստանի հանդեպ իրենց կողմնակալ մոտեցման համար, իսկ իր նշանակումը կբացառի նման մեղադրանքները: «Ես ունեմ փորձ, սակայն երկու կողմերից և ոչ մեկից շահ չունեմ: Սա է եղել Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու պատճառներից մեկը»-ասել է Խորդի Քսուկլա ի Կոստան: Քսուկլա ի Կոստան PanARMENIAN.Net –ին հայտնել է, որ ենթահանձնաժողովի օրակարգը ենթադրում է, որ այս տարեվերջին կներկայացվի «եզրակացությունների նախագիծ»` տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ: «ԼՂ հակամարտությունը միջազգային իրավունքում հստակ արտահայտված դեպք է, որը, վիճաբանություն է երկու երկրների միջև, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միջև: Սա հակամարտություն է երկու կողմերի միջև Լեռնային Ղարաբաղի համար, որը անկախ գործոն չէ այս գործընթացում և հակամարտության մաս է հանդիսանում»,-ահա նման «անկողմնակալ» կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորանշանակ նախագահը հարցազրույցում: Քսուկլա ի Կոստան հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն է միջազգային իրավունքի երկու սուբյեկտների միջեւ` տարածքային կոնֆլիկտ է:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |