Ջուլիան Ասսանժը գրավի դիմաց ազատ է արձակվել![]() 24 փետրվարի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական բացահայտումների WikiLeaks Ինտերնետ-պորտալի հիմնադիր Ջուլիան Ասսանժը հինգշաբթի օրը գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին պայմաններով, հաղորդել է Լոնդոնի մագիստրատական դատարանի դատավոր Բելմարշ Հովարդ Ռիդդլը: Այսօր ավելի վաղ նույն դատավորը բավարարեց 39-ամյա Ջուլիան Ասսանժի հանձնման մասին Շվեդիայի հայցը, որը պորտալի հիմնադրին մեղադրում է սեռական բնույթի մի շարք հանցագործություններում` ներառյալ բռնաբարություն: Օրենքով Ասսանժի պաշտպանությունն իրավունք ունի յոթ օրվա ընթացքում բողոքարկել այդ վճիռը վերադաս ատյանի դատարաններում: Մեղադրյալի փաստաբանները վճիռը հայտնելուց անմիջապես հետո հաստատեցին, որ մտադիր են բողոքարկել այդ որոշումը` մարդու իրավունքների հնարավոր խախտման հիման վրա, քանի որ Շվեդիայում բռնաբարությունների մասին գործերով դատերն անցկացվում են փակ ռեժիմով: Ավելի վաղ պաշտպանները հայցել էին գրավի պայմանների մեղմացման մասին, մասնավորապես էլեկտրոնային ապարանջանը հանելու մասին, որը թույլ է տալիս հետևել մարդու տեղաշարժը, և չեղյալ հայտարարել ոստիկանություն ներկայանալու անհրաժեշտությունը, ինչը, իրավաբանների խոսքով, խանգարում է իրենց պաշտպանյալին սպորտով զբաղվել: Երկու երաշխավորներից ֆինանսական երաշխիքներ ստանալուց հետո դատավորը հավանություն տվեց Ասսանժի ազատ արձակմանը նախկին 240 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց, որոնցից 200 հազարը հիմնական գումարն է, իսկ ևս 40 հազարը` լրացուցիչ երաշխիք: Ասսանժն առաջվա պես պետք է բնակվի Անգլիայի արևելքում գտնվող կալվածքում, որը պատկանում է լոնդոնյան Frontline Club լրագրողական ակումբի սեփականատեր Վոն Սմիթին, և պարբերաբար ներկայանա ոստիկանություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |