Ագրեսիվության աճը դեռահասների շրջանում սոցիալ-հոգեբանական արմատներ ունի, հայտարարում է հոգեբանը

PanARMENIAN.Net - Ագրեսիվության աճը դեռահասների շրջանում սոցիալ-հոգեբանական արմատներ ունի, հայտարարում է հոգեբանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Ըստ նրա, ագրեսիվությունը դեռահասների շրջանում վտանգավոր է նրանով, որ ժամանակի հետ կարող է բնավորության գիծ դառնալ:

Մեհրաբյանը նշել է, որ ագրեսիվության ավելացմանը նպաստում են նաև որոշ հեռուստահաղորդումներ: Մասնագետը կոչ է արել ծնողներին մշտապես շփման մեջ լինել դեռահաս երեխաների հետ և օգնել նրանց հաղթահարել բարդ շրջանը:

Ըստ հոգեբանի, հետազոտությունները ցույց են տվել, որ 15-18 տարեկան հանցագործների մոտ նկատվում է մոր հետ հոգեբանական կապի խզում, ինչն իր հերթին պատճառ է հանդիսանում ագրեսիվության զարգացման համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---