Պիտեր Սեմնեբին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը որոշիչ փաստաթուղթ է համարում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին24 փետրվարի 2011 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ամրապնդման գործում: «Այն պահից, երբ Դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաև Ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է հանրապետության ղեկավարը: Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահին` իր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար և նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Պիտեր Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարևորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009թ. որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |