ԵԱՀԿ-ն ղարաբաղյան կարգավորման մեջ կարևոր է համարում վստահության ամրապնդումը շփման գծում

ԵԱՀԿ-ն ղարաբաղյան կարգավորման մեջ կարևոր է համարում վստահության ամրապնդումը շփման գծում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյամի ղեկավոր, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակը: Երկկուստեք կարևորվել են հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---