Էլինա Դանիելյանը գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

Էլինա Դանիելյանը գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Դոհայում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիները:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Բաթույագ Մոնղոնտուլին (Մոնղոլիա): Այդ հաղթանակի շնորհիվ Դանիելյանը մրցաշարային աղյուսակում 3 միավորով զբաղեցնում է առաջին տեղը:

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Մարի Սեբագի հետ (Ֆրանսիա) և 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:

4-րդ տուրում հայ շախմատիստուհիները խաղալու են վրացուհիների հետ: Դանիելյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի (Վրաստան), Մկրտչյանը` Մայա Չիբուրդանիձեի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---