Փորձագետ. Իրական գնաճը Հայաստանում 2011թ. նախորդ տարվանից բարձր կլինի25 փետրվարի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կառավարել գնաճը, որի ցուցանիշը 2011-ին նախորդ տարվանից բարձր կլինի, գտնում է կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, արդեն 2010թ. փետրվարին պետական պաշտոնյաներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները հայտարարեցին, թե ճգնաժամն անցել է, իսկ գնաճը տարեվերջին կլինի 2010թ. բյուջեով նախատեսվածի սահմաններում՝ 4±1,5%.: «Սակայն տարեվերջին գնաճը կազմեց 9,4 տոկոս, շեղվելով ավելի քան 3 կետով: Դուք կարող եք պատկերացնել, որ այդքան սխալվեք մեքենա վարելիս»,-ասել է նա: Հարություն Մեսրոբյնը քննադատել է վեցամսյա կանխատեսման կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ կառավարությունը չի կարողանում նույնիսկ մեկ շաբաթվա կանխատեսում անել: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, գնաճը Հայաստանում առաջին կիսամյակում կկազմի 10 տոկոս, որից հետո այն կսկսի նվազել: Կառավարման փորձագետը կարծում է, որ միայն Կենտրոնական բանկը տնտեսության ոլորտում իր ներարկումներով չի կարողանա զսպել գնաճը՝ հավելելով, որ մյուս պետմարմինները ևս պետք է ակտիվորեն միանան այդ գործընթացին: Անդրադառնալով ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը՝ Մեսրոբյանը նշել է, որ վերջին երկու տարում աճում են թանկարժեք մետաղների գները, մասնավորապես, ոսկու գինը մեկ ունցիայի համար 250 դոլարից հասել է 1400 դոլարի, ինչը վկայում է այն մասին, որ ճգնաժամը չի անցել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |