ՎԶԵԲ. Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում

ՎԶԵԲ. Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում

PanARMENIAN.Net - Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում, հայտարարում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերը:

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման պետնախարարի աշխատակազմի տվյալներով, այդ հայտարարությունը Յան Ֆիշերն արել է Ուկրաինայում՝ Վրաստանի պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հետ հանդիպմանը, որը մասնակցում է Ուկրաինա-Եվրամիություն համաժողովին:

Յան Ֆիշերը հայտարարել է, թե «ըստ ՎԶԵԲ-ի անկախ վերլուծության Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում և անկախ համաշխարհային ճգնաժամից, Վրաստանը շարունակում է կայուն զարգացումը:

Նա նշել է, որ բանկը շարունակում է աջակցել Վրաստանին և հաշվի կառնի վրացական կողմի խնդրանքն՝ ֆինանսապես աջակցել մասնավոր հատվածին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---