Հայ զինվորականները կկատարելագործեն ռուսաց լեզվի իմացությունը

Հայ զինվորականները կկատարելագործեն ռուսաց լեզվի իմացությունը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---