ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սատարում է բարեփոխումները Երևանում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սատարում է բարեփոխումները Երևանում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն այսօր Երևանի քաղաքապետ ԿարենԿարապետյանի հետ քննարկել է Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Քննարկման առանցքում էին ներկայիս կանոնակարգերը և բարեփոխումների` գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցեց նաև ԵԱՀԿ գրասենյակի կողմից վարձված փորձառու խորհրդատուն:

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է պետության` կանոնակարգման համակարգի բարեփոխումների ջանքերին` բարձրացնելու վարչարարության թափանցիկությունը: Հանդիպման ընթացքում Կապինոսը ներկայացրեց գրասենյակի աջակցությունը, որ նաև ներառել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատում: Կարապետյանն ընդգծեց կարգավորման բարելավման կարևորությունը Երևանի գործարար սեկտորի համար:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---