ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է պատժամիջոցներ սահմանել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի դեմ: Ինչպես հայտնել են Սպիտակ տնից, ԱՄՆ նախագահը գտնում է, որ իրավիճակն այդ արաբական երկրում սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար: Պատժամիջոցները նախատեսում են խոշոր ֆինանսական սահմանափակումներ, մասնավորապես, Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների սառեցում: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, Լիբիայի առաջնորդը կորցրել է իր ժողովրդի վստահությունը ցուցարարների դեմ դաժան գործողություններից հետո: Ինչպես նշել է Քարնին, Քադաֆիի իշխանության մեջ մնալու օրինականությունը «հավասարվել է զրոյի», հայտնում է Associated Press-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---