ԱՄՆ-ի հայ երիտասարդները պահանջում են դատապարտել Սումգայիթի ոճիրը26 փետրվարի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - 2011 թ-ի փետրվարի 25-ին Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեցին բողոքի բազմամարդ ցույց ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով, պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Ցուցարարները վանկարկում էին, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, անհարժեշտ է պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |