ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում վճռական միջոցներ ձեռնարկել Լիբիայի հանդեպ26 փետրվարի 2011 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու և մեղավորներին պատժելու համար: Նա հայտարարել է, որ Լիբիայից տեղեկություններ են ստացվում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: Վատթարանում է նաև իրավիճակը կապված սննդամթերքի հետ: ԱՄՆ Անվտանգության խորհուրդը կարող է Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունել արդեն փետրվարի 26-ին: Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևը կոչ է անում այդ երկրի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել այդ երկրի իշխանությունների դեմ: Մուամար Քադաֆիի դեմ միակողմանի կարգով պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Լիբիայում, սակայն ուժային միջամտությունն այս պահի դրությամբ բացառվում է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |