Հայաստանի վարչապետն առաջարկում է հին հասարակությունը վերածել նորի26 փետրվարի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ճգնաժամն ոչ միայն տնտեսական ճգնաժամ է, այլ նաև հին հասարակությունը նորի վերափոխման ճգնաժամ, հին մեթոդաբանությունից նորին անցնելու անհրաժեշտություն, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում՝ «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական համաժողովի բացմանը: «Մենք չենք կարող փաստել, որ համաշխարհային ճգնաժամը հաղթահարված է»,-ասել է նա: Ըստ վարչապետի, ճգնաժամը դեռ չի անցել, այդ մասին են վկայում վերջերս միջազգային տնտեսական համաժողովների շրջանակներում փորձագետների հայտարարությունները: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը ուսումնասիրում է այլ երկրների գործադիր մարմինների քայլերը 10-15 տարվա հեռանկարով՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների ծրագիրն աչքի է ընկնում իր անթոլոգիկ բնույթով: Նա ընդգծել է, որ ցանկանում է տեսնել տնտեսություն և հանրություն, որոնք հիմնված կլինեն գիտելիքի վրա: ՀՀ վարչապետն ասել է նաև, որ երկրի կառավարությունը պետք է սովորի արագ ու համարժեք արձագանքել ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում կատարվող իրողություններին՝ նշելով, որ դա պահանջում է հասարակության հետ աշխատանքի նոր սխեմա: Ելույթ ունենալով հյուրերի առջև՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել միջազգային համաժողովների անցկացման ավանդույթը, որոնց շնորհիվ հանգստավայր Ծաղկաձորը վերածվել է տարածաշրջանային Դավոսի: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ բանավեճերի հիմնական թեման լինելու է հետճգնաժամային շրջանում մակրոտնտեսական կայունության ուղիների որոնումը: Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ այս տարի համաժողովը բազմաթիվ հյուրերի է հյուրընկալել Լեհաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ավստրիայից: «Մենք պետք է հասկանանք, թե հետճգնաժամային շրջանում որ ուղղությամբ պետք է զարգանա տնտեսությունը»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |