Հայերը բողոքի ցույցի են դուրս եկել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջևPanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հայ երիտասարդները փետրվարի 25-ին բողոքի զանգվածային միջոցառում էին կազմակերպել Ուիլշեր պողոտայում` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Այն նվիրված էր Սումգայիթում հայերի դեմ իրականացված սպանդի 23-ամյա տարելիցին: «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցեց մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջև նրանք վանկարկում էին «Ադրբեջան, դադարիր հովանավորել ահաբեկությունը», «Ալիև, դադարիր ատելություն սփռել», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Հայաստանից և Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը» և այլ կարգախոսներ: Ցուցարարները նաև այդ կարգախոսների անգլերեն գրությամբ պաստառներով անցորդներին տեղեկացնում էին իրենց բողոքի մանրամասներին: Հայ ցուցարարներին միացան նաև օտարազգիներ`իրենց մասնակցությունը բերելով մարդկության դեմ իրականացված հանցագործությանն արժանի գնահատական տալու` հայ ժողովրդի պահանջին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |