Ալեքսանդր Ամարյան. Հայաստանում դեռ չեն կարողանում պարզել դեռահասների ինքնասպանությունների իրական պատճառները26 փետրվարի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Միայն վերջին 10 ամսում Հայաստանում գրանցվել է դեռահասների ինքնասպանության 34 դեպք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, տվյալները հրապարակել են իրավապահ մարմինները, որոնք հաճախ նույնիսկ չեն էլ փորձում բացահայտել դեռահասների ինքնասպանության պատճառները՝ ասելով թե պատճառը կենցաղային է: «Ցավոք, Հայաստանում չկան մասնագետներ, որոնք կարող են պարզել այն կոնկրետ պատճառները, որ հանգեցրել են դեռահասների մահվան: Այդ առնչությամբ Ամարյանն անդրադարձել է ոչ ֆորմալ ենթամշակութային երիտասարդական շարժումներին, մասնավորապես էմոներին ու գոթերին: Ըստ մասնագետների, էմոներն այն դեռահասներն են, որ չեն կարողանում իրենց տեղը գտնել հասարակությունում: Դա հանգեցնում է նրան, որ նրանք հեռանում են ընտանիքից, ընկերներից, հասակակիցներից, երազում են ինչ-որ այլ աշխարհի մասին, որտեղ, ըստ իրենց պատկերացումների, նրանք կհայտնվեն՝ ինքնասպանություն կատարելով: «Մեզ մեղադրում են, թե մենք հետապնդումներ ենք հրահրում դեռահասների հանդեպ: Սակայն, մենք փորձում ենք ցույց տալ, որ նման խնդիր կա: Մենք պետք է նախանձախնդիր լինենք մեր երիտասարդ քաղաքացիների հոգեկան առողջության հարցում»,-ասել է Ամարյանը: Ըստ նրա, այդ խնդրի լուծմանը պետք է մասնակցի ինչպես պետությունը, այնպես էր հանրությունը, ԶԼՄ-ները: «Հարկավոր է կանխարգելիչ աշխատանք կատարել: Այստեղ կարևոր է հոգեբանների, ծնողների դերը, որոնք պետք է մշտական կապի մեջ լինեն երեխաների հետ: Իսկ ԶԼՄ-ներին ես կոչ եմ անում օբյեկտիվ կերպով ներկայացնել խնդիրը»,-ասել է Ամարյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |