Լիբիայից տարհանված երկու հայերն արդեն Երևանում են

PanARMENIAN.Net - Լիբիայից տարհանված երկու հայերն արդեն Երևանում են: Փետրվարի 26-ին Անի Ղազարյանն ու Գևորգ Աստվածատրյանը հանդիպեցին լրագրողների հետ և պատմեցին Լիբիայի իրադարձությունների մասին:

«Անգամ երբ Թունիսում և Եգիպտոսում սկսվեցին հակակառավարական ցույցերը, մենք չէինք հավատում, որ կարող է բողոքի ալիք սկսվել: Սկզբում ցույցեր էին տեղի ունենում ի օժանդակություն լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆիի, այնուհետև ակցիաները վերածվեցին անկարգությունների»,- պատմեց լիբիական իրադարձությունների ականատես Անի Ղազարյանը: Նրա խոսքով, 2006 թվականին Բենգազի քաղաքում հակակառավարական հուզումներ են դիտվել:

Գևորգ Աստվածատրյանը, որը մենեջեր էր աշխատում բժշկական սարքավորումների արտադրության ընկերությունում, իր հերթին նշեց, որ այն բանից հետո, երբ իրադրությունը Լիբիայում սկսեց բորբոքվել, նա կապ հաստատեց իր ընտանիքի հետ, որը Հայաստանի ԱԳՆ դիմեց նրա տարհանումը կազմակերպելու համար:

Լիբիայում անկարգությունները սկիզբ առան փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապահների տվյալներով, ցուցարարների և կարգապահների բախումների արդյունքում առնվազն 233 մարդ է զոհվել: Իշխանությունները պաշտոնապես հաստատում են միայն 84 հոգու մահը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---