Հայաստանի կառավարությունը մտադիր է վերահսկել առաջին անհրաժեշտության ապրանքը26 փետրվարի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Գների բարձրացման հարցը պետք է դիտարկել համալիր կերպով և այդ հարցով զբաղվելու համար պետության ներկայացուցիչների, արտադրողների ու սպառողների մասնակցությամբ հատուկ խմբեր ստեղծել: Այդ մասին փետրվարի 26-ին Ծաղկաձոր հանգստավայրում «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական ֆորումի բացումից հետո լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այս նպատակով կախված ապրանքի անունից հետազոտություններ են անցկացվում` սկսած ապրանքի արտադրությունից մինչև սպառում: Այնուհետև առաջարկվում է կախված առաջին անհրաժեշտության ապրանքատեսակից խմբեր ձևավորել, որոնք համաձայնեցման գործառույթ կունենան, և այդ խմբերում կլինեն ինչպես պետության ներկայացուցիչների, այնպես էլ արտադրողներ և սպառողներ, որոնք պետք է համաձայնության գան ռեժիմի հարցում, որը պետք է գործի արտադրությունից մինչև սպառում ողջ շղթայում, և հետագայում այդ համաձայնեցված ընթացակարգերը կպահպանվեն: «Մենք նման գործընթացներ ենք նախաձեռնում հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքի առնչությամբ, որն առաջին հերթին է մտահոգում մեր քաղաքացիներին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |