Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Տաշքենդում ելույթ կունենա միջազգային մրցաշարում26 փետրվարի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-27 Տաշքենդում տեղի կունենա Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված հինգերորդ միջազգային Հուշախաղը: Առաջնությանը ելույթ կունենա նաև հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նրա մրցակիցները կլինեն շախմատիստներ Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Եվգենի Միրոշնիչենկոն (Ուկրաինա), Միխայիլ Ռոյիզը (Իսրայել), Միխեիլ Մչեդիշվիլին (Վրաստան), Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Ֆարրուխ Ամոնատովը (Թաջիկստան), Ռինատ Յումաբաևը (Ղազախստան) և Վիտալի Ցեշկովսկին (Ռուսաստան): Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է Ուզբեկստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |