ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Արմավիրի մայր ջրանցքի վերականգման աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Արմավիրի մայր ջրանցքի վերականգման աշխատանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախագահ Արմեն Գևորգյանը ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ուղեկցությամբ ծանոթացավ Արմավիրի մարզում մայր ջրանցքի վերականգման աշխատանքներին: Ջրանցքը վերակառուցվում է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի հրատապ ծրագրով: Ծրագրով խնայված 1 մլրդ. 400 մլն. դրամով ներկայումս իրականացվում են մայր ջրանցքի հողային հունով 7-կմ-անոց հատվածի վերակառուցման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետին, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում` մարտ ամսին: Արմավիրի մայր ջրանցքը ոռոգում է 25 հազար հա հողատարածք: Նոր ոռոգման շրջանում աշխատանքների անխափան կազմակերպան տեսանկյունից Արմեը Գևորգյանը կարևորեց ջրանցքի հնարավորությունների լիարժեք օգտագործումը, հաղորդում են Տարածքային կառավարման նախարարության մամլո-ծառաայությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---