ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը27 փետրվարի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 9 անդամներ և 6 մերձավորներ չեն կարող լքել Լիբիայի սահմանները: ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: «Մեր կողմից ընդունված փաստաթուղթը պահանջում է բռնությունների և ճնշումների անհապաղ դադարեցում, մարդու իրավունքների և միջազգային օրենքների պահպանում, ինչպես նաև բռնությունների մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկում: Այդ պահանջներն իրականացվելու են ուղևորությունների վրա արգելքի, ակտիվների սառեցման, զենք մատակարարելու էմբարգոյի միջոցով»,- ասել է ՄԱԿ կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Գրանտը: ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչի տեղակալ Իբրահիմ Դաբաշին, որը զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը և հրաժարական է տվել ի նշան բողոքի, հայտարարել է. «Տրիպոլիի ռեժիմը կորցրել է վստահությունը: Այդ բանաձևն իրենից ներկայացնում է բարոյական աջակցություն մեր ժողովրդին, որը շարունակում է դիմադրությունը»: Բանաձևը նախատեսում է Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ Իսլամի և ընտանիքի 4 անդամների հաշվեհամարների սառեցում: Էմբարգո է սահմանվելու է Լիբիա զենք մատակարարելու վրա, հաղորդում է Euronews-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |