Արմեն Նազարյանը դարձել է ձյուդոյի Աշխարհի գավաթակիր

PanARMENIAN.Net - Ավարտվել է ձյուդոյի Աշխարհի գավաթի հերթական փուլը, որը տեղի է ունեցել Վարշավայում: Մինչև 66 ք/կ-ում Արմեն Նազարյանը բոլոր 5 մենամարտերն ավարտել է հաղթանակներով և 62 ձյուդոիստների շարքում դարձել աշխարհի գավաթակիր: Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) հասել է մինչև եզրափակիչ, բայց այնտեղ պարտվել Էշլի Մքքենզիին (Անգլիա) և բավարարվել արծաթե մեդալով:

Գավաթին մասնակցել են 395 ձյուդոիստներ 48 երկրներից: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---