Թբիլիսում տեղի ունեցան Սումգայիթյան ոճրագործության հիշատակին նվիրված միջոցառումներPanARMENIAN.Net - Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, հավատացյալ հոտին ուղղած իր քարոզչական խոսքում դատապարտեց սումգայիթյան ոճրագործությունը, եղեռնագործությունը՝ ազգային պատկանելության մեղքով: Պատարագի վերջում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Հոգեհանգստի արարողությունից հետո Թբիլիսիի վիրահայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և վիրահայոց հոգևորաց դասի առաջնորդությամբ, ծաղկեպսակով և ծաղիկներով զարդարեցին Թբիլիսիի Խոջիվանքի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հայոց զոհերի հիշատակն անհամացնող խաչքարը: Հանդես գալով կայացած միջոցառմանը, Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը դատապարտեց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություն և կոչ արեց՝ աշխարհի ոչ մի անկյունում թույլ չտալ դրա կրկնությունը: Ոճրագործության դեմ զայրույթի, ազգային պատկանելության հպարտությամբ սերունդներին ոգեկոչելու խոսքով հանդես եկան բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, լրագրող Սուսաննա Խաչատրյանը,դերասան Լևոն Չիդիլյանը: Արցախ աշխարհին և սումգայիթյան ոճրագործությանը նվիրած սեփական բանաստեղծությունները ընթերցեցին բանաստեղծուհի Մարինա Մոսեսովան և Արտեմ Գրիգորենցը: Միջոցառումը լուսաբանում եին Վրաստանի տարբեր ԶԼՄ-ներ: ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |