ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը որպես Ցեղասպանություն, իսկ Հայաստանի խորհրդարանը դա չի արել![]() 28 փետրվարի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է Ադրբեջանում 1988-1994թթ. հայկական կոտորածները որակավորի որպես Ցեղասպանություն: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական մակարդակում ճանաչումն անհրաժեշտ է այն մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մասնակցել են այդ դեպքերին, ինչպես նաև Ադրբեջանի հայ փախստականներին որոշակի կարգավիճակ տալու համար: Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցի հայ փախստականների ինչպես բարոյական, այնպես էլ նյութական կորուստները: Լարիսա Ալավերդյանը նշել է, որ պետք է լուծվի այն հարցը, թե որտեղ պետք է ապրեն փախստականները, ինչպես նաև այն, որ ԼՂՀ-ին պետք է վերադարձվեն Շահումյանի շրջանը, Մարտունաշեն և Գետաշեն գյուղերը: Պատգամավորը հիշեցրել է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Սումգայիթի և Բաքվի կոտորածները որպես Ցեղասպանություն, սակայն Հայաստանի խորհրդարանը մինչև հիմա դա չի արել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |