Բաքվում վերսկսել են Սումգայիթի հայկական ջարդերի վերաբերյալ գործը

Բաքվում վերսկսել են Սումգայիթի հայկական ջարդերի վերաբերյալ գործը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ 1988-ի Սումգայիթյան դեպքերի հետաքննությամբ զբաղվելու է երկրի գլխավոր դատախազության նոր հետաքննչական խումբը: Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովը:

Նրա խոսքերով, հետաքննությամբ զբաղվելու է նոր հետաքննչական խումբը գլխավոր դատախազ Ռուստամ Ուսուբովի ղեկավարությամբ, հաղորդում է Trend-ը:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---