Հայաստանի կառավարությունը փորձում է վերակազմավորել պետական պարտքը![]() 28 փետրվարի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեծ վտանգ է տեսնում երկրի պետական պարտքի սպասարկման մեջ: Նրա խոսքերով, Հայաստանի ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում վարկերի վերակազմավորման ուղղությամբ: «Դեռ 1.5 տարի առաջ պարզ էր, որ 2013-ին մենք պետք է մարենք 470 մլն դոլար արժողությամբ վարկը, հիմա նրանք փորձում են կրճատել այդ գումարը մինչև 300 մլն դոլար: Ֆինանսների նախարարությունը հայտարարում է այն մասին, որ 400 մլն դոլար չկա, այլ կա միայն 300 մլն դոլարը»,- ասել է նա: Հրանտ Բագրատյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում: «Հայաստանը ներգրավված է հսկայական պարտքի մեջ, իսկ ՀՆԱ ուղղությամբ անկումը շարունակվում է»,- ասել է նա և հավելել, որ տնտեսական ակտիվության 7.7 տոկոսից միայն 5 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին: Թեև տարվա ընթացքում ամսական ցուցանիշը նվազելու է մինչև 0.4 տոկոս, իսկ տնտեսության աճի համար կառավարությունը դեռ ներմուծելու է պարտադիր ապահովագրություն առողջապահության ոլորտում, որի հաշվին կարող է ապահովել ևս 0.5 տոկոսը»,- ասել է նա: Տնտեսության իրական աճը բացահայտելու համար Հրանտ Բագրատյանն առաջարկում է կիրառել ազգային եկամուտի ճշգրտված ցուցանիշը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |