Հելսինկյան ասոցիացիան քննադատում է Հայաստանի իշխանություններին մարդու իրավունքներիը խախտելու համար![]() 28 փետրվարի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հելսինկյան ասոցիացիան հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը 2010-ի համար: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2010-ին Հայաստանում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները կոպտորեն խախտվել են: Զեկույցի համաձայն, Հայաստանի իշխանություններն անտեսել են ԵԽԽՎ N 1609 բանաձևի հանձնարարականները: Ինչպես ասվում է զեկույցում, մինչ օրս հայկական բանտերում գտնվում են 2008-ի մարտյան դեպքերի 9 ակտիվիստներ: Ասոցիացիայի գնահատականների համաձայն, բանտերում քաղբանտարկյալների պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Զեկույցում քննադատության է ենթարկվում Հայաստանի դատական համակարգը և նշվում, որ այն «կատարում է իշխանությունների պատվերը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |