Եգիպտոսի դեսպան. Եգիպտոսի հեղափոխությունը չի ազդի Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ Կահիրեի վերաբերմունքի վրա

Եգիպտոսի դեսպան. Եգիպտոսի հեղափոխությունը չի ազդի Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ Կահիրեի վերաբերմունքի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում Եգիպտոսի դեսպան Վահիդ Գալալի կարծիքով, Եգիպտոսի հեղափոխությունը չպետք է ազդի երկրի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես, Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Եգիպտոսում հեղափոխությունը տեղի է ունեցել ներքին քաղաքական պատճառով, այլ ոչ թե արտաքին, և կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի»,- հայտարարել է նա: Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա են ուժեղ պատմական և մշակութային կապեր, և հիմա գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է: Գալալը մասնավորապես կոչ է արել հայ զբոսաշրջիկներին իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում և հավաստիացրել, որ իրավիճակն այնտեղ հիմա կայուն է և լիովին անվտանգ, հատկապես Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներում:

Դեսպանի խոսքերով, չի փոխվի նաև Եգիպտոսի քաղաքականությունը նաև ԱՄՆ նկատմամբ, քանի որ ամերիկա-եգիպտական հարաբերությունները փոխշահավետ են: Նա նաև ընդգծել է, որ Եգիպտոսի ներկա ղեկավարությունն արդեն հայտարարել է բոլոր միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու մասին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---