Կոսովոյի թուրքերը վրդովված են. Կոսովոյի դասագրքերում ժամանակակից Թուրքիայի տարածքը կիսվել է Հայաստանի և Քուրդիստանի միջև

PanARMENIAN.Net - Կոսովոյի թուրքերը վրդովված են այն պատճառով, որ Կոսովոյի դասագրքերում ժամանակից Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը ներկայացված է որպես Հայաստանի տարածք, իսկ հարավ-արևելյանը` Քուրդիստան: Ինչպես հաղորդում է թուրքական Doğan թուրքական գործակալությունը, պատմության և աշխարհագրության դասագրքերը պարունակում են տեղեկատվություն, որը թուրք ժողովրդին ներկայացնում է բացասական լույսի ներքո:

«Մենք այդ քարտեզները ստացել ենք իտալական կամ ամերիկյան կազմակերպությունից և անհապաղ միջոցներ ենք ձեռնարկել դրանք հանելու համար: Մենք ցնցված էինք, երբ իմացանք, որ որոշ դասագրքեր դեռ օգտագործվում են Կոսովոյի դպրոցներում»,- ասել է Պրիզրեն քաղաքի քաղաքապետարանի թուրքալեզու կրթության համակարգող Վոլկան Օրհանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---