Մարտի 8-ին Մարիամ Ղազանչյանը «Մարսել» մոնոներկայացմամբ հանդես կգա Մոսկվայում

Մարտի 8-ին Մարիամ Ղազանչյանը «Մարսել» մոնոներկայացմամբ հանդես կգա Մոսկվայում

PanARMENIAN.Net - Մարտի 8, 9, 11 և 12-ին դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Մոսկվայի Պ.Ֆոմենկոյի արվեստանոցում հանդես կգա «Մարսել» մոնոներկայացմամբ: Բեմադրությունը, ինչպես նաև բեմական ֆանտազին իրականացրել է Հակոբ Ղազանչյանը: Սա Մարիամ Ղազանչյանի թվով երրորդ մոնոներկայացումն է:

Ինչպես տեղեկացրեցին Երևանի Պատանի Հանդիսատեսի մամլո բաժնից, «Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են: Երգչուհուն տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը: Ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Էդիտ Պիաֆի երգացանկից:

«Մարսել» մոնոներկայացման երևանյան պրեմիերան կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 3-8-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---