Երևանի քաղաքապետը համոզված է, որ անհրաժեշտ է խրախուսել կայացած համատիրություններին 1 մարտի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Համատիրությունների աշխատանքը պետք է կայանա համակարգային առումով` նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որտեղ ներկայացվել է 2010թ.-ին համատիրությունների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև վարչական շրջանների և համատիրությունների համատեղ կազմած 2011թ. ծրագրերը: Քաղաքապետի համոզմամբ` անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա մյուսների համար. «Այսինքն` օգնենք կայացածին: Սա, համոզված եմ, ավելի արդյունավետ կլինի»,- ասել է քաղաքապետը: Վարչական շրջանների ղեկավարներին առաջարկվել է պարբերաբար խորհրդակցություններ կազմակերպել համատիրությունների հետ, բացի այդ` նույնական և պարզ ձև մշակել համատիրությունների կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող հաշվետվությունների համար: Անդրադառնալով Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. ,- ընդգծել է քաղաքապետը: Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված, Կարեն Կարապետյանն ընդգծել է իրավական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու և ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտությունը` հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ շփումը պետք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցված, շեշտել է Կարեն Կարապետյանը: Խոսելով մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման անհրաժեշտության շուրջ` Երևանի քաղաքապետը հանձնարարել է մշակել հստակ հայեցակարգ, որն իրատեսորեն կդիտարկի վերելակային տնտեսության առկա խնդիրները: Ըստ այդմ, հանձնարարվել է հաշվարկել մայրաքաղաքում առկա վերելակների վերանորոգման և նորացման համար անհրաժեշտ միջոցները և համապատասխան առաջարկ ներկայացնել այդ նպատակով վարկային և ներդրումային ծրագրեր ներգրավելու համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |